Մերձավոր Արևելք

Լավրովը խոստովանել է, որ Սիրիայում հակասությունները պահպանվում են

1 րոպեի ընթերցում

Լավրովը խոստովանել է, որ Սիրիայում հակասությունները պահպանվում են

Ռուսաստանն ու Իրանը սպասում են Համասիրիական ազգային կոնգրեսի արդյունքներին և վճռական են Սիրիայում հանգստություն հաստատելու հարցում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք հաստատեցինք մեր փոխադարձ հանձնառությունը՝ ավելի ներդաշնակեցնելու մեր մոտեցումները՝ այս երկրում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովելու համար՝ առանց բացառության բոլոր քաղաքական, էթնիկ և կրոնական ուժերի մասնակցությամբ։ Սիրիայում կայունացման գործընթացների ներառականությունը չափազանց կարևոր է, և մենք կսպասենք այսօր մեկնարկած Համասիրիական ազգային կոնգրեսի արդյունքներին»,- ասել է Լավրովը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում։

Լավրովը խոստովանել է, որ Սիրիայում առկա են հակասություններ, որոնք երբեմն հանգեցնում են ռազմական բախումների։

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի իրավիճակը հանդարտվի և սպառնալիքներ չստեղծի սիրիացի ժողովրդի համար, նրանց ճակատագիրը չափազանց կարևոր է մեզ համար կամ հարևան պետությունների ժողովուրդների համար»,- վստահեցրել է Լավրովը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում