Փետրվարի 26-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 փետրվար,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 15:30-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 160-ամյակին նվիրված միջոցառում, որի շրջանակներում ոլորտի ներկայացուցիչները հանդես կգան բանախոսություններով՝ ներկայացնելով նրա կյանքն ու գործունեությունը, մարտական ուղին և այլ հետաքրքիր դրվագներ Զորավարի կյանքից: Բանախոսներ՝ ՀՊԹ նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյան և ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ. պրոֆեսոր Էդիկ Մինասյան։ Միջոցառման շրջանակում կամփոփվի նաև «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը և տեղի կունենա 360° առցանց ցուցադրության շնորհանդեսը։ Ցուցադրության շրջանակներում շուրջ 5 ամիս թանգարանում ցուցադրվում էին Զորավարի մարտական թուրը, մազափունջը, ընտանեկան լուսանկարներ և փաստաթղթեր, անձնական իրեր ու այլ արժեքավոր նմուշներ։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 13:00-ից «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում (Ամիրյան 2, Հանրապետության հրապարակի հարևանությամբ) կկայանա «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի փակման միջոցառումը։ Ծրագիրն իրականացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում։ Միջոցառման ընթացքում կանցկացվի «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցանակաբաշխությունը: Միջոցառման ժամանակ կներկայացվի նաեւ «Մանկաբարձական բռնության դրսևորումները Հայաստանում» որակական հետազոտությունը, որն իրականացվել է հայաստանյան երեք խոշոր քաղաքում։ Միջոցառմանը հրավիրված են միջազգային և հայաստանյան պետական կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Ներկա կլինի նաև Հայաստանում Շվեդիայի Թագավորության փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմը: 

Ժամը 14:00-ին «Էլիթ պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» սրահում /Մովսես Խորենացի 15, մուտքը՝ Խորենացի փողոցից/ կկայանա ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի պաշտոնական բացումը։ Լրատվական միջոցների ներկայացուցիչները հրավիրվում են լուսաբանելու միջոցառումը, ինչից հետո հատուկ առանձնացված հատվածում հնարավորություն կլինի հարցազրույցներ վարելու Հ Յ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի ներկայացուցիչների հետ։ 

Ժամը 18:30-ին «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցի «Տուշպա» սրահում (Ամիրյան 2) տեղի կունենա «Sweden Alumni Talk։ Կրթության և համագործակցության հնարավորությունները Շվեդիայում» թեմայով միջոցառումը։ Նախաձեռնության նպատակն է Շվեդիայի շրջանավարտների միջոցով ներկայիս ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ներկայացնել Շվեդիայում կրթության և համագործակցության հնարավորությունները։ Բացման խոսք՝ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոն, Հայաստանում Շվեդիայի շրջանավարտների ցանցի խորհրդի նախագահ Արման Գասպարյան: Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում Շվեդիայի շրջանավարտների ցանցի կողմից՝ Շվեդիայի դեսպանության հետ համագործակցությամբ։

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արձակագիր, թարգմանչուհի Գոհար Ռշտունու «Նոթեր Կոստան Զարյանի մասին» (երկլեզու) գրքի շնորհանդեսը՝ նվիրված Կոստան Զարյանի ծննդյան 140-ամյակին:

Ժամը 18:00-ին AHA collective-ի ցուցասրահում (Մոսկովյան 31, 2-րդ մուտք, 2-րդ հարկ) AHA collective-ը հրավիրում է լրագրողներին ներկա գտնվելու Սենտ Էտիենի 13-րդ միջազգային դիզայն բիենալեի մամուլի ասուլիսին, ուր Հայաստանը պատվո հյուրն է։ Ցուցադրության համադրողներ՝ Նայիրի Խաչատուրեանը (AHA collective) և Ժան Ֆրանսուա Դինքջեանն ու Էլուա Շաֆայը (Normal Studio) կներկայացնեն մայիսին մեկնարկող բիենալեի հարուստ ծրագիրն ու Հայաստանի՝ «Ծալք ու ծավալ. ստեղծագործել Հայաստանում» խորագիրը կրող ցուցադրության հայեցակարգը։ 

Հայերեն Русский

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA