Փետրվարի 25-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 փետրվար,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 09:30-ին ԱԺ ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Նշենք, որ նիստի անգլերենով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքէջում եւ յութուբյան ալիքում: Նույն օրը Ոսկեզօծ դահլիճին կից սրահում կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Նիլս Ուշակովսի մամուլի ասուլիսը: Նիստի ընթացքով պայմանավորված՝ ասուլիսը կկայանա 13:00-13:30-ն ընկած ժամանակահատվածում:

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի ասուլիսը։ Թեմա. ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի և բիզնես ֆորումի կազմակերպում՝ Հայաստանում։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:30-ից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ HEKS/EPER Շվեյցարիայի եկեղեցու օգնության կազմակերպության հետ համատեղ հրավիրում է մասնակցելու «Կայուն զարգացում Արցախից բռնի տեղահանված անձանց համար. առաջիկա հնարավորություններ» խորագրով համաժողովին։ Համաժողովի շրջանակում կներկայացվեն 2024 թվականին HEKS/EPER կազմակերպության ֆինանսական աջակցությամբ ՀԲԸՄ «Սովորիր և վաստակիր. Արցախ» ծրագրի արդյունքներն ու քաղած դասերը, պետական աջակցության ծրագրերն ու միջոցառումները, բարձրացված հարցերի շուրջ կլինեն քննարկումներ փորձագետների ներգրավմամբ։ Համաժողովի արդյունքները կամփոփվեն առաջարկությունների զեկույցով։ ՀԲԸՄ Հայաստան, 055-888-508:

Ժամը 11:00-ին Հայաստանի բանկերի միության գրասենյակում /Կորյունի 19ա, 6-րդ հարկ/ կկայանա միության նախագահ Դանիել Ազատյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն ՀՀ բանկային համակարգի գործունեության 2024թ. արդյունքները և ամփոփ ցուցանիշները։ հեռ.+374 10 527731, 093 56 51 09

Ժամը 11:00-ին Շենգավիթի վարչական դատարանում կկայանա դատական նիստ՝ բուժման հետ կապված զին.հաշմանդամների /44-օրյա պատերազմի/ հայցը:   

Ժամը 12:30-ից Կովկասի ինստիտուտի գրասենյակում /Միքայել Չայլախյան 101/ կկայանա «Հեղափոխության արդյունքները. երիտասարդության հավանությանն է արժանացել ներքին, բայց ոչ արտաքին քաղաքականությունը» թեմայով մամուլի ասուլիսը։ 

Ժամը 18:30-ից «Մոսկվա» կինոթատրոնում հայդուկապետ, գեներալ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը տեղի կունենա «ՈՄԱ» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը ներկայացնում է ՈՄԱ-ի գործունեությունն ու անցած ուղին, պատմում այն նվիրյալների մասին, որոնք եղել են ու կան ՈՄԱ-ի կողքին, ինչպես նաև այն մարդկանց, որոնք աջակցել են կազմակերպությանը թիկունքում: Երեկոյի ծրագիրը՝ հյուրերի հավաքվելը - 18:30, մարդկանց մուտքը դահլիճ - 19:15, միջոցառման սկիզբը - 19:30, երեկոյի փակում մինչև 21:00: Միջոցառմանը հրավիրված են ՀՀ գերատեսչությունների ղեկավարներ՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՆԳՆ փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը, հայաստանյան բուհերի ղեկավարությունը և ուսանողներ, թեմերի առաջնորդներ, ՌՀԿ-ների ներկայացուցիչներ, շոու բիզնեսի հայտնի դեմքեր:

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ից Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Հարկային փոփոխությունները սպառնում են հազարավոր փոքր և միջին բիզնեսի գոյատևմանը» թեմայով։ Բանախոսներ՝ ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյան, ՓՄՁ ասոցիացիայի փոխնախագահ Արման Պետրոսյան, ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ/հարկային փորձագետ Տիգրան, փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, ոսկու ոլորտի տոնավաճառների ներկայացուցիչներ, մարզային ՓՄՁ-ների ներկայացուցիչներ: Հայաստանում փոքր և միջին մի շարք բիզնեսներ 2025թ. հունվարի 1-ից հարկային նոր պայմաններում են գործում։ 

Մշակույթ

Ժամը 17:00-ին Հայաստանի պատմության թանգարանի կողմից իրականացվող միջազգային համագործակցության և թանգարանի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության շրջանակներում կկայանա ուշագրավ բանախոսություն՝ «Բազմադեմ Սատաղյան Անահիտը» խորագրով։ Թանգարանի հրավերով բանախոսությամբ հանդես կգա Բրիտանական թանգարանի Հունաստանի և Հռոմի բաժնի ֆոնդապահ Թոմաս Հարիսոնը: Միջոցառմանը ներկա կլինի նաև Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը։ Բանախոսության ընթացքում կխոսվի Անահիտի բրոնզաձույլ արձանի մասին հայտնաբերումից սկած մինչև մեր օրեր, և թե ինչպես է ցուցադրվել Բրիտանական թանգարանում, ինչես է ընկալվել դասական արվեստի համատեքստում։ Եվ ինչպիսին էր «Բրոնզե դիմակի» արտահայտումը, նույնականացումը որպես Անահիտ, Աֆրոֆիտե, Արտեմիս։ Բանախոսության լեզուն անգլերեն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։

Հայերեն Русский

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA