Միացյալ Նահանգներ

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու շուրջ պետք է «երկաթբետոնե» համաձայնություն լինի. Լավրով

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու շուրջ պետք է «երկաթբետոնե» համաձայնություն լինի. Լավրով

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու շուրջ հստակ և երկաթբեոնե համաձայնություն պետք է լինի, Ռուսաստանը ողջունում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևին դաշինք ներքաշելու գիծը սխալ է անվանել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։ 

«Պարտադիր է Ուկրաինայի կատեգորիկ չանդամակցումը ՆԱՏՕ-ին: Այդ մասին պետք է լինի հստակ և երկաթբետոնե համաձայնություն։ Էր Ռիադում ամերիկացի գործընկերների հետ հանդիպմանը ողջունեցինք այն փաստը, որ (ԱՄՆ) նախագահ Թրամփը հրապարակայնորեն և բազմիցս սխալ է անվանել Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու գիծը, ասել է, որ եթե ինքը լիներ նախագահ, երբեք թույլ չէր տա, որ այդ գիծը գերակշռի, և նրա խոսքով՝ դրանով իսկ ճգնաժամ չէր լինի», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում