Կասկադ համալիրի արդիականացման համար նախատեսվում է ավելի քան 20 մլրդ դրամի ներդրում

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրեց «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի արդիականացման մանրամասները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նա նշեց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում, որի նպատակն է Կասկադ համալիրի անավարտ հատվածի կառուցումը՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական ու ավարտուն տեսքը և դրա կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ։

Նախագիծը մշակվել է հեղինակավոր ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի կողմից։ Ծրագրի շրջանակում կստեղծվեն 1000 անձի համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ։ 

Հաղթողն ընտրվել է իրավունքի շնորհման բաց մրցույթի արդյունքում։ Կոնսորցիումի անունից հանդես է գալու «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։

Կառուցվող բոլոր շինությունները, տեխնիկական անհրաժեշտ միջոցներն ու ենթակառուցվածքները ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին՝ որպես համայնքային սեփականություն։

Ծրագրի շրջանակում ներդրող ընկերությունը հնարավորություն է ստանալու Կասկադի աջակողմյան հատվածում կառուցել բազմագործառութային համալիր, որի ճարտարապետական լուծումները նույնպես կտրամադրի Ժան-Միշել Վիլմոտը՝ ապահովելով ներդաշնակություն Կասկադի առկա միջավայրի հետ։

Ծրագիրը նախատեսվում է ավարտել հինգ տարվա ընթացքում։

 

Հայերեն English

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի