Կալասը հայտարարել է Սիրիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների մեղմացման մասին
1 րոպեի ընթերցում

Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների մեղմացումը կվերաբերի տրանսպորտին, էներգետիկային և բանկային ոլորտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների նիստի մեկնարկից առաջ։
«Այսօր մենք անմիջապես կսկսենք չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները. դա կվերաբերի տրանսպորտին, էներգետիկային և բանկային ոլորտին», - ասել է նա։
Կարդացեք հոդվածը` Русский