Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի մինչև լուսաբաց
1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքում շարունակվող անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով արտաքին լուսավորության ցանցը այսօր ևս կգործի մինչև լուսաբաց։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երքաղլույս» ՓԲԸ-ից։
Որոշումը կայացվել է քաղաքում անվտանգության ապահովման և բնակիչների հարմարավետության նպատակով։
Կարդացեք հոդվածը` Русский