Տնտեսություն

ԵԱՏՄ-ն ապագայում կարող է հավակնել G20-ի անդամակցությանը․ Լավրով

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն ապագայում կարող է հավակնել G20-ի անդամակցությանը․ Լավրով

Եվրասիական տնտեսական միությունը ապագայում կարող է հավակնել G20-ի լիիրավ անդամակցությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՀ-ում G20-ի արտգործնախարարների հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Անցյալ տարվանից Աֆրիկյան միությունը դարձել է «քսանյակի» լիիրավ անդամ։ Նույն կարգավիճակին հասնելու ցանկություն են հայտնել նաև Արաբական պետությունների Լիգան և Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների համայնքը։ Մենք ողջունում ենք նման տրամադրվածությունը և կարծում ենք, որ ինչ-որ փուլում նման իրավիճակի կարող է հավակնել Եվրասիական տնտեսական միությունը»,-նշել է Լավրովը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում