Միացյալ Նահանգներ

Ուկրաինական կարգավորման գործընթացում չի քննարկվում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը․ Լավրով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինական կարգավորման գործընթացում չի քննարկվում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը․ Լավրով

Մոսկվան ուկրաինական կարգավորման գործընթացում չի քննարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ G20-ի ԱԳ նախարարների խորհրդաժողովի (ԱԳՆԽ) արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք այդ թեմային չենք անդրադառնում։ Մենք ելնում ենք նրանից, որ դա բոլոր այն սկզբունքների կոպտագույն խախտումն է, որոնք Արևմուտքն ինքը դրել է համաշխարհային տնտեսության մեջ», – ընդգծել է Լավրովը։

Ավելի վաղ, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է ինչպես մեղմել, այնպես էլ խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կախված բանակցությունների ընթացքից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում