Առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել. Երևանի քաղաքապետարան

1 րոպեի ընթերցում

Առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել. Երևանի քաղաքապետարան

Երևանում շարունակվող առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել ինչպես տրանսպորտի, այնպես էլ փողոցների անցանելիության առումով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

«Մաքրման աշխատանքները ընթանում են արտակարգ ռեժիմով, բայց տեղումների ինտենսիվությունը դեռ շատ բարձր է, ինչի հետևանքով ճանապարհները կրկին ծածկվում են ձյունով, իսկ խցանումները հաճախ խոչընդոտում են ձնամաքրման մեքենաների օպերատիվ տեղաշարժը։

Քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հնարավոր են ուշացումներ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքապետարանը ներկայացրել է, թե ինչ աշխատանքներ են կատարվում այս պահին․

Մաքրման աշխատանքներն իրականացվում են անընդմեջ, ներգրավված է ողջ տեխնիկան և համապատասխան թիմերը։

Հատուկ ուշադրություն է դարձվում հիմնական ճանապարհներին և տրանսպորտային հանգույցներին՝ ապահովելու քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունը։

Ծառայությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելու քաղաքի բնականոն գործունեությունը։ Շնորհակալ ենք ձեր ըմբռնման համար և կոչ ենք անում ցուցաբերել զգոնություն՝ պահպանելով անվտանգության կանոնները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում