Փետրվարի 21-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 փետրվար,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) Մայրենի լեզվի խորհրդանշական օրը՝ փետրվարի 21-ին կկայանա տարվա ամենասպասված «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծի մրցանակաբաշխությունը՝ ինչ են կարդում երեւանում: Ներկա կլինեն բեսթսելեր գրքերի հայ հեղինակներ, թարգմանիչներ, հրատարակիչներ: 

Ժամը 18:00-ին Թումո լաբերում (Հալաբյան 2ա) կներկայացվի «Կիբեռանվտանգության ոլորտում հմտությունների և կարիերայի զարգացում Հայաստանի երիտասարդների համար» ծրագրի CyberTech սպրինտ բաղադրիչի արդյունքները: Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA) հետ համագործակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության և Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ ու Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը, Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը և «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի ղեկավար Ռաֆայել Ֆաուչը: ՀՀ ԲՏԱ նախ.

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ «Առողջության իրավունքը պաշտպանվա՞ծ է Հայաստանում» թեմայով: Ճի՞շտ է, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է առողջապահությունը 10% ԱԱՀ-ով հարկել և ինչպե՞ս դա կազդի բժշկական ծառայությունների գների վրա: Ինչու՞ է Հայաստանի դեղատներում դեղերի տեսականին շատ ավելի համեստ, իսկ գներն ավելի բարձր, քան հարևան երկրներում: Իրատեսակա՞ն է համընդհանուր բժշկական ապահովագրությունը և ինչպե՞ս դա կանդրադառնա բնակչության առողջության վրա, այս և այլ հարցերի կպատասխանի «Առողջության իրավունք» ՀԿ ղեկավար Անուշ Պողոսյանը։

Մշակույթ

Ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Շախմատիստը» սերիալի վերջին երկու սերիաները։ Ներկա կլինեն 1000-ից ավել դիտորդ՝ ամբողջ դերասանական և նկարահանող կազմը, գոծընկերներն ու օգտատերերը։ 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում