Նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչև նոր ընտրություններ. Սրբուհի Գալյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարում է, որ նախորդ տարիների ընթացքում եղել են սահմանադրական փոփոխությունների հայեցակարգերի մշակման փորձեր, և այդ հայեցակարգերն, ըստ էության, արդեն մշակված են։ Հիմա խնդիրը Սահմանադրության նոր տեքստի մշակումն է, և այս պահին աշխատանքներն այդ ուղղությամբ ընթանում են։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ Սահմանադրության նախագծի տեքստը պետք է պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները։ Նախարարը նշեց՝ այն հանձնառությունը, որ ստանձնել են, միտված է նրան, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականը։ Դրանից հետո որոշում կկայացվի նաև հանրաքվեի վերաբերյալ։  

Նախարարը նոր Սահմանադրության ընդունումը չկապեց Ադրբեջանի նախագահի պահանջի հետ, այլ հիշեցրեց, որ իշխանության օրակարգում նոր Սահմանադրություն ունենալը եղել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ 

«Սահմանադրության տեքստում փոփոխությունները տարբեր են։ Բարձրացվում են մարդու իրավունքների, սոցիալական պաշտպանվածության հետ կապված խնդիրներ։ Նոր տեսքում շեշտադրում կլինի նաև պետական մարմինների կազմակերպաիրավական ձևերի ու դերի մասին։ Եթե կան անփոփոխելի հոդվածներ, ուրեմն տրամաբանությունից շեղում չի լինի։ Մանրամասներ հայտնելու և մեկնաբանություններ տալու իրավասությունը վերապահված է միայն համապատասխան հանձնաժողովին։ Գործընթացի ներառականությունն ապահովելու համար նախատեսում ենք կազմակերպել բազմաթիվ քննարկումներ նաև քաղհասարակության հետ։ Բոլորը կունենան արտահայտվելու հնարավորություն»,- նշեց Գալյանը։  

Նա հավելեց, որ ՀՀ նախագահի լիազորությունների հարցը կքննարկվի, իսկ կառավարման համակարգն այս պահի դրությամբ այնպիսին, ինչպիսին կա, ընդհանուր գծերով փոփոխության ենթակա չէ։ 

«Ընտրակարգի հետ կապված, գուցե, անենք որոշակի հստակեցումներ՝ հենվելով համամասնական ընտրակարգի վրա, որպեսզի բացառենք մեծամասնական շատ տարրերի առկայությունը, ինչը ենթադրում է ոչ միայն Սահմանադրության, այլ նաև ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություններ։ Կան մոտեցումներ, որոնք այս պահին քննարկվում են, և երբ այդ մոտեցումները հանձնենք թղթին, միանշանակ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանրության հետ կհաղորդակցվենք»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարը։ 

Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փետրվարի 19-ին ժողովրդին ուղղված ուղերձում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է համոզված լինի, որ երկրում հաստատված իրավակարգը ինքն է հաստատել, ինքն է դրա  օգտին քվեարկել։ 

Հայերեն English Français

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին