Թրամփը ՌԴ-ի հետ Ուկրաինայի հարցով համաձայնագրի հասնելու հնարավորություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավատում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով համաձայնագրի կնքման հնարավորությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

«Մենք շատ լավ ենք աշխատում Ռուսաստանի հետ։ Մենք կարող ենք համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ՝ դադարեցնելու ևս միլիոնավոր մարդկանց հնարավոր սպանությունը», - նշել է ԱՄՆ ղեկավարը։ 

Մինչ այդ, Մայամիում ներդրումային համաժողովի ժամանակ իր ելույթում Թրամփը հայտնել էր, որ Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցություններն ընթացել են շատ լավ և դարձել առաջընթաց մեծ քայլ։

ԱՄՆ նախագահը նաև այն կարծիքն է հայտնել, որ Ռուսաստանն ունի «հաղթաթղթեր» ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, բայց միևնույն ժամանակ ցանկանում է, որ այն ավարտվի։ 

«Կարծում եմ՝ ռուսները ցանկանում են, որ պատերազմն ավարտվի: Այո, իրոք ցանկանում են: Բայց կարծում եմ, որ նրանք ունեն «հաղթաթղթեր», քանի որ նրանք շատ տարածքներ են գրավել, այնպես որ նրանք «հաղթաթղթեր» ունեն», - մեջբերում է Թրամփի խոսքը Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Հայերեն ქართული Русский

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան