Փետրվարի 20-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 փետրվար,  2025            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կշարունակվի «EU4Dialogue. հայ-լատվիական երկխոսություն հանուն գրադրանների զարգացման» խորագրով համաժողովը, որը կազմակերպել են Հայկական գրադարանային ասոցիացիան և Լատվիայի ազգային գրադարանը համատեղ: Համաժողովին կմասնակցեն Հայաստանի և Լատվիայի գրադարանային ոլորտի մասնագետներ, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Բացի այդ, փետրվարի 19-ին, 20-ին եւ 21-ին գրադարանում եւ գրադարանից դուրս տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ։ 093 13 26 94:

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին. ՀՔԱՎ-ի ահազանգը» թեմայով։ Բանախոսներ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյան: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ փաստաբան Ս.Գալստյանի ներկայությամբ ՀՀ ոստիկանության բաժին են ներխուժել ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչներ և ՀՀ ոստիկանների ներկայությամբ փորձել են համոզել ՀՔԱՎ գրասենյակի իրավական պաշտպանության ներքո գտնվող Ռոման Շկլովերին ինքնակամ գնալ իրենց հետ, հանձնվել ՌԴ-ին։

Ժամը 12:30-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում» թեմայով: Բանախոսներ՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Արթուր Պապյան, անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյան: Հանրային քննարկման են դրվել մի քանի նոր նախագծեր։ Մասնավորապես՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով ապագայում ներդրվելիք աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին հասանելիութուն է տրվելու ՀՀ ներքին գործերի նախարարությանը:

 

Մշակույթ

ժամը 15:30-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին վերաբերող նախագծային աշխատանքների շնորհանդես: Միջոցառմանը ներկա կլինեն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Մասնակից աշակերտները ժամը 18:00-ին աբոնեմենտային ծրագրի շրջանակում կդիտեն «Պատվի համար» ներկայացումը:

Ժամը 17:00-ին Մատենադարանի գիտական մասնաշենքում տեղի կունենա Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների ցուցադրությունը: Մատենադարանում ավելի քան 7 տարի գործում է «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիան: Կցուցադրվեն ստուդիայի բոլոր խմբերի՝ երեխաների ու մեծերի, մանրանկարչական և ստեղծագործական աշխատանքները, երեխաների նկարազարդած մագաղաթյա ձեռագիր և պատկերազարդ գրքերը, ինչպես նաև, գրաֆիկ դիզայնի ստեղծագործությունները։ 2025թ-ին ստուդիան կունենա առաջին շրջանավարտները, որի շրջանակում ստուդիան ավարտող առաջին սաները կստանան վկայականներ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից: 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում