Փետրվարի 19-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

19 փետրվար,  2025            

Պետական կառույցներ 

Ժամը 10:30-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի ասուլիսը։ Թեմա. աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրումը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:00-ին «Սիներջի» բիզնես կենտրոնում /Ա.Արմենակյան 2/5, 3-րդ հարկ/ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հրավիրում է լուսաբանելու իր 24-րդ համաժողովը: ԱՏՁՄ հիմնադրման հոբելյանական 25-ամյակին ընդառաջ՝ համաժողովը մեկ հարկի տակ կմեկտեղի նորարարության ոլորտի շուրջ 300 մասնակցի Հայաստանից և արտերկրից: Նախատեսված է ՀՀ կառավարության ներկայացուցիչների, ՀՀ-ում հավատարմագրված արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կառույցների ներկայացուցիչների ներկայությունը։ Համաժողովին կանցկացվեն ԱՏՁՄ խորհրդի եւ նախագահի ընտրությունները: +37455597555:

Ժամը 10:00-ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում Հայկական գրադարանային ասոցիացիան և Լատվիայի ազգային գրադարանը համատեղ կազմակերպում են «EU4Dialogue. հայ-լատվիական երկխոսություն հանուն գրադրանների զարգացման» խորագրով համաժողովը: Համաժողովին կմասնակցեն Հայաստանի և Լատվիայի գրադարանային ոլորտի մասնագետներ, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Համաժողովը կանցկացվի փետրվարի 19-ին և փետրվարի 20-ին՝ ժամը 10։00-ից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Բացի այդ, փետրվարի 19-ին, 20-ին եւ 21-ին գրադարանում եւ գրադարանից դուրս տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ։ 093 13 26 94:

Ժամը 12:00-ին Հանրապետության հրապարակից շարժվում են: Արի Կապան ինքնաթիռով: Կապանի օդանավակայանն ակտիվացնելու համար է: Տանում են «Զվարթնոց» օդանավակայան, բերում են: Այսօրվանից ժպտադեմ կապանցիները կճանապարհեն ձեզ Հայաստանից մեկնելիս և սիրով կկանչեն Կապան: «Արի´ Կապան, ինքնաթիռով» ֆոտո-ցուցահանդեսը կարող եք վայելել «Զվարթնոց» օդանավակայանում առաջիկա 2 շաբաթների ընթացքում: Հանրապետության հրապարակից շարժվում ենք փետրվարի 19-ին 12:00-ին։ 096038907 Անի:

Ժամը 15:30-ին «Կոնգրես» հյուրանոցի «Բոլ Ռում» դահլիճում կկայանա ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող EU4IMPACT ծրագրի փակման հանդիսավոր միջոցառումը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ծրագրի արդյունքները: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ՄՔՄՄԿ տարածաշրջանային պորտֆելի ղեկավար Վիոլետա Վագները և հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Ափոյանը: Միջոցառմանը կմասնակցեն EU4IMPACT ծրագրի շահառու դարձած փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Տեղեկացնում ենք, որ ոչ մի հարցազրույց չի նախատեսվում միջոցառման ընթացքում կամ միջոցառման ավարտից հետո: (093) 40 10 16:

Ժամը 16:00-ին «Աղաբաբյանս» ռեստորանային համալիրի միջին սրահում (Նազարբեկյան 25/5) կկայանա «Հայ գործարարների 100 և 5 բիզնես պատմություններ» անվամբ առաջին հայ ձեռնարկատիրական և առաջնորդական հմտությունների զարգացման գրքի շնորհանդեսը: Հայաստանում երկլեզու բիզնես գիրքը՝ նման ձևաչափով թողարկվում է առաջին անգամ։ Նախաձեռնության նպատակը հեղինակավոր հայ գործարարների բիզնեսների ստեղծման ուշագրավ պատմությունները ներկայացնելն է։ Այն հայկական ձեռնարկատիրական հմտությունների զարգացման  առաջին շտեմարանն է: Հեղինակը՝ նախկին լրագրող, «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի գլխավոր խմբագիր, «Հայրենիք -սփյուռք կապերի զարգացման» ՀԿ հիմնադիր, «ԷՅ ԷՅ ԴԻ Փրոջեքթ» մարքեթինգային ընկերության հիմնադիր Լ.Նազարյանն է։ Շնորհանդեսին ներկա կլինեն ՀՀ գործարարներ, գործարար միության ղեկավարներ։ Բացման խոսքում ելույթներով հանդես կգան՝ ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Բիզնես կրթական և խորհրդատվական կենտրոնի տնօրեն, փորձառու բիզնես թրեյներ Հայկ Մանասյանը, CLUB CAPITAL գործարար միության հիմնադիր, մարքեթոլոգ Գրիգոր Առաքելյանը, BSCOSMO գործարար ակումբի ղեկավար Անդրեյ Հայրիյանը:

Մշակույթ

Ժամը 11:30-ին Ազգային գրադարանում հեղինակ-հրատարակիչ-գիրք-գրադարան-ընթերցող շղթայի գործակիցներ, հրավիրում ենք մասնակցելու գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում 15 մարզային և համայնքային գրադարան՝ ՀՀ նախագահի անունից վերջին տարիներին լույս տեսած բարձր պահանջարկ ունեցող գեղարվեստական և մանկական գրքեր նվեր կստանան։ Ցերեկույթի գեղարվեստական մասում ելույթ կունենան «Մաեստրո» մշակութային կազմակերպության «Բյուր աստղ» ծրագրի տաղանդաշատ սաները։ Այդ օրը գրադարանը ոչ միայն նվերներ կընդունի, այլև մենք ենք գրքեր նվիրելու։ Տերյան փողոցի մուտքի մոտ Գրքանիվի թևերին դրված գրքերը ձեզ են սպասելու։

Ժամը 14:30-ին Ազգային գրադարանում Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում տեղի կունենա Ընթերցանության օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը: Օրվա շրջանակում թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը երեխաների հետ կանցկացնի քննարկում՝ նրանց տարիքային խմբին համապատասխան գրական ստեղծագործությունների վերաբերյալ։ Միջոցառման ավարտին՝ ժամը 16։00-ին, երեխաները կայցելեն Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան՝ ծանոթանալու հայ գրատպության անցած պատմությանը։ ՀՀ ԿԳՄՍՆ: 

Հայերեն Русский

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար