Աշխարհ

Ղազախստանում 7 հանքագործ է զոհվել բնական գազի պայթյունի հետևանքով

2 րոպեի ընթերցում

Ղազախստանում 7 հանքագործ է զոհվել բնական գազի պայթյունի հետևանքով

Ղազախստանի Ուլիտաուի մարզում գտնվող հանքահորում հանքազանգված է փլուզվել, որի հետևանքով 7 հանքափոր է զոհվել։ Ըստ նախնական տվյալների՝ փլուզումը տեղի է ունեցել բնական գազի պայթյունի պատճառով։ Միջադեպի հետևանքով 7 հանքափոր է զոհվել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Ղազախստանում պղնձի ամենախոշոր արտադրող «Կազախմիս»  ընկերությունների խումբը։

«Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել բնական գազի պայթյուն, ինչը բնորոշ չէ հանքարաններին», - հայտնել է «Կազախմիս»-ը, որը հանքահորի սեփականատերն է։ 

Ընկերությունների խումբը հավելել է, որ միջադեպի հանգամանքներն ու պատճառները պարզվում են, ստեղծվել է հատուկ պետական ​​հանձնաժողով ողբերգության հետաքննության համար։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախարարների կաբինետին հանձնարարել էր կատարել փլուզված հանքահորում յոթ հանքագործների մահվան պատճառների հանգամանալից հետաքննություն։

Փետրվարի 17-ի երեկոյան «Կազախմիս» ընկերությունների խումբը հայտնել էր, որ հանրապետության Ուլիտաու մարզի Ժոմարտ հանքավայրում տեղի է ունեցել հանքազանգվածի փլուզում, ինչի հետևանքով փլվածքների տակ է մնացել է յոթ աշխատող, նրանց հետ կապը բացակայել է։ Ավելի ուշ փրկարարները յոթ մարմին են հայտնաբերել փլվածքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում