Փետրվարի 18-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 փետրվար,  2025            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:30-ին «Ramada Hotel & Suites by Wyndham» հյուրանոցի «Apricot» սրահում /Փավստոս Բուզանդի փող., 15 շենք/ կկայանա «Ագրոզբոսաշրջային ծառայություններ մատուցող ֆերմերների ճանաչելիության բարձրացում» թեմայով համաժողով, որը կազմակերպվում է ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (LEAD) ծրագրի և ՀՕՖ-ի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի համագործակցությամբ։ + 374 99 646554:

Ժամը 12:00-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության գրասենյակում (Փ.Բուզանդ 1/3, 2-րդ հարկ) տեղի կունենա «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման մամուլի ասուլիսը՝ փետրվարի 20-ի Ազատության հրապարակում հայտարարված հանրահավաքին ընդառաջ։ Բանախոսներ. շարժման համահիմնադիրներ՝ ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը և «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը կներկայացնեն կայանալիք հանրահավաքի բովանդակությունը և հանդես կգան մի շարք բացահայտումներով։ 

Մշակույթ

Ժամը 15:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կկայանա նվիրաբերության արարողություն, որի ընթացքում ճարտարապետ Աղասի Կնթեղցյանի և Հեռուստատեսության ու ռադիոյի միջազգային ակադեմիայի անդամ, «PARADIS» ընկերության տնօրենների խորհրդի նախագահող Գևորգ Ներսիսյանի կողմից Հայաստանի պատմության թանգարանին կփոխանցվեն Ուրարտական ժամանակաշրջանի արժեքավոր առարկաներ։ Առարկաների թվում են այնպիսի բարձրարժեք նմուշներ, ինչպիսիք են Ք. Ա. 3-րդ հազարամյակի ծիսական կացինը, Ք. Ա. 15-13-րդ դարերի սակրեր, Ք. Ա. 12-11-րդ դարերով թվագրվող դաշույններ և այլ բացառիկ նմուշներ։ 055 520691:

Հայերեն Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres