Փետրվարի 17-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 փետրվար,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանի ասուլիսը։ Թեմա․ հայրենադարձության միտումները, իրականացվող ինտեգրման ծրագրերը։

ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի ասուլիսը:

ԹԵՄԱ․- Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի հնարավորությունները։

Հրավիրում ենք լուսաբանման:

+374 91 62 18 38

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 16:00-ին առցանց հանդիպում-քննարկումով Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը Շրջակա միջավայրի նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում ԶԼՄ-ների և ՔՀԿ-ների համար սկսում է կարողությունների զարգացման աշխատարան՝ «Բարելավելով թափոնների կառավարումը Հայաստանում. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը  և դրա ներդրումը» խորագրով: Աշխատարանը ներառում է առցանց քննարկում, երկօրյա դասընթաց Աղվերանում և հանրային իրազեկման մրցույթ, որի արդյունքում ընտրված լավագույն աշխատանքների հեղինակները կմեկնեն Սերբիա՝ ուսումնասիրելու երկրի թափոնների կառավարման հաջողված փորձը:

Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այս հղումով՝ https://ace.aua.am/waste/event_registration/ մինչև փետրվարի 15-ը:

Առցանց հանդիպման հղումը՝ https://ace.aua.am/waste/zoom Meeting ID: 896 0138 7541, Passcode: 940953: +374 60 61 2520:

Մշակույթ

Ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի երկրորդ հարկի օղակաձև սրահում /Տերյան 72/ Ռուբեն Սեւակի ծննդյան 140-ամյակին նվիրված հանրային բանախոսություն կներկայացնի գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արթուր Անդրանիկյանը։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում