Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից շինությունում տեղի է ունեցել պայթյուն․ մեկ անձ տուժել է
1 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից շինությունում պայթյուն է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ դեպքի վայր է մեկնել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչև փրկարարների տեղ հասնելը, պայթյունի հետևանքով մեկ քաղաքացի տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։ Պայթյունը վնասել է շինության դուռն ու պատուհանները։
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հոսանքազրկման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանս Բարսեղյանը։