Քաղաքականություն

Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևել առանց ԱՄՆ - ի ռազմական աջակցության․ Զելենսկի

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևել առանց ԱՄՆ - ի ռազմական աջակցության․ Զելենսկի

Ուկրաինայի համար շատ ու շատ դժվար կլինի գոյատևել առանց ԱՄՆ - ի ռազմական աջակցության ինչպես հիմա, երբ նա փորձում է հետ մղել Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը, այնպես էլ ապագայում ՝ պատերազմի ավարտից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինային նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Meet the Press ծրագրին տված հարցազրույցում, որից NBC News հեռուստաալիքը հատվածներ է հրապարակել իր կայքում։ 

«Չեմ ուզում մտածել Ռուսաստանի դեմ առանց ամերիկյան աջակցության կռվելու մասին։ Չեմ ուզում մտածել, որ մենք ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերներ չենք լինի», - ասել է Զելենսկին, ում խոսքով Ուկրաինան խոցելի կլինի Ռուսաստանի ևս մեկ խոշոր հարձակման դեպքում, եթե ԱՄՆ-ը չշարունակի Կիևին ռազմական օգնություն ցուցաբերել: 

Ուկրաինայի առաջնորդի կարծիքով ՝ Ռուսաստանի նախագահ Վոլոդիմիր Պուտինը ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ ոչ թե պատերազմն ավարտելու, այլ հրադադարի մասին համաձայնության հասնելու համար, ինչը կհանգեցնի ՌԴ-ի դեմ որոշ միջազգային պատժամիջոցների չեղարկմանը և թույլ կտա նրա զինվորականներին վերախմբավորվել: 

«Դա, իսկապես, այն է, ինչ ուզում է Պուտինը։ Նա ցանկանում է դադար վերցնել, պատրաստվել, զինվորների ուսուցում անցկացնել, կրակի դադարեցման ֆոնին հասնել որոշ պատժամիջոցների վերացմանը», - վստահություն է հայտնել Զելենսկին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում