Փետրվարի 15-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 փետրվար,  2025            

Մշակույթ

Ժամը 13:00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (Խորենացի 15) Գրքի տոնին ընդառաջ տեղի կունենա «ԿարդաLove» գրքի փառատոնի բացման արարողությունը, որն ուղեկցվելու է համերգային ծրագրով։ Փառատոնը տևելու է փետրվարի 15-16-ը, երկու գրքառատ օր՝ հագեցած գրական հանդիպումներով, գրքային վիկտորինայով, շնորհանդեսներով և  անակնկալներով: Փառատոնի իրականացմանն աջակցել են Արարատ բանկը, Սոֆթ Պապիրուս և Մարտին Սթար ընկերությունները։ +374 93 42 96 42 : 

Ժամը 15:00-ին Հայաստանի պատմության թանգարանում Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ հրավիրում ենք Ձեզ Հայաստանի պատմության թանգարանի կողմից 2024 թ. հրատարակված գրքերի շնորհանդես-վաճառքին, որի ընթացքում կներկայացվեն հետևյալ գրքերը՝ «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի 1 (13)», «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի  2 (14)», «Երվանդ Լալայան. Անտիպ նամակներ», ‘’Mother Goddess: From Anahit to Mary’’ («Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» պատկերագիրքը), ‘’The Urartian Royal Bowls’’ («Ուրարտական արքայական թասերը») հեղինակներ՝ Ռոբերտո Դան, Նժդեհ Երանյան, Աննարիտա Ս.Բոնֆանտի, Աստղ Պողոսյան:

Սպորտ

Ժամը 12:00-ին լինել Ադմիրալ Իսակով 3 հասցեում գտնվող «Դիջիթեյնի» գրասենյակի մոտ: «Նոա» ֆուտբոլային ակումբը հրավիրում է Ձեզ բացառիկ այցի՝ մեր ակադեմիա: Այցի ընթացքում ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը կանցկացնի շրջայց՝ ներկայացնելով 2023 թվականի օգոստոսից սկսած աշխատանքներն ու իրականացված նորարարական նախագծերը. նոր կառուցվող մասնաշենքը, վերջերս շահագործման հանձնված ժամանակակից, արհեստական խոտածածկով մարզումային խաղադաշտը, Ակադեմիայի գլխավոր մասնաշենքի կառուցվածքային առանձնահատկությունները: Բացի այդ, հնարավորություն կունենաք հետևելու «Նոա» ՖԱ գլխավոր թիմի մարզմանը։ Այցի շրջանակում նախատեսված է նաև հատուկ հանդիպում՝ հարց ու պատասխանի ձևաչափով՝ «Նոա» ՖԱ գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի և ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանի հետ։ Միջոցառման ավարտին բոլոր հյուրերին սպասվում է հյուրասիրություն, որի ընթացքում ոչ ֆորմալ միջավայրում հնարավորություն կունենաք շարունակելու շփումը ակումբի ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ այցի լուսաբանումը պարտադիր չէ. այն կրում է ճանաչողական բնույթ։ 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում