Իրավունք

Երևանում ավտոբուսների վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը պարզվել է. մանրամասներ

1 րոպեի ընթերցում

Երևանում ավտոբուսների վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը պարզվել է. մանրամասներ

Ոստիկանությունը պարզել է փետրվարի 14-ին ավտոբուսների վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնեց ՀՀ ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, մանրամասնելով, որ ձեռնարկվում են միջոցներ՝ նրանց հայտնաբերելու և երրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նրա խոսքով՝ փետրվարի 14-ին, Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում հաղորդում տված «Երևան ավտոբուս» ընկերության վարորդը հայտնել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 7:40-ի սահմաններում, Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում, ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի են բռնվել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածք։ 

Հաղորդում է ներկայացրել նաեւ «Երևան ավտոբուս» ընկերության մեկ այլ վարորդ: Ըստ երկրորդ վարորդի՝ նկատելով գործընկերոջ հետ վիճաբանությունը՝ միջամտել է, և այդ ընթացքում ինքը նույնպես երիտասարդների հարվածների հետևանքով ստացել է մարմնական վնասվածք։ 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում