Մշակույթ

Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը կցուցադրվի Բեռլինալեում

1 րոպեի ընթերցում

Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը կցուցադրվի Բեռլինալեում

Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» ֆրանս-հայկական համատեղ արտադրության վավերագրական ֆիլմն ընդգրկվել է 75-րդ Բեռլինալե միջազգային կինոփառատոնի Forum ծրագրում՝ դառնալով հայ կինոմշակույթը ներկայացնող կարևոր ֆիլմերից մեկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտնում է, որ կինոնկարի ցուցադրման համաշխարհային պրեմիերան կկայանա փետրվարի 16-ին։ Ֆիլմի ստեղծագործական թիմը գլխավորում են պրոդյուսերներ Սելին Լուազոն (Ֆրանսիա), Թամարա Ստեփանյանը (Հայաստան) և Կարինե Սիմոնյանը (Հայաստան)։

Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում