Երևան

Երևանի քաղաքապետարանն ուղևորների կողմից ավտոբուսի վարորդի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանն ուղևորների կողմից ավտոբուսի վարորդի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

97 համարի ավտոբուսի վարորդի և ուղևորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել. Երևանի քաղաքապետարանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն 

Երևանի քաղաքապետարանը հայտնում է հանրային տրանսպորտի վարորդների նկատմամբ ուղևորների կողմից բռնություն կիրառելու միջադեպի մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ 

«Հարգելի գործընկերներ, այսօր անընդունելի միջադեպ է տեղի ունեցել․

97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։

Հասարակական տրանսպորտի վարորդների և ուղևորների անվտանգությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի, և նման դեպքերը չեն կարող հանդուրժվել։ Տվյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանություն է ներկայացվել հաղորդում, և ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։

Կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը, հարգել միմյանց իրավունքներն ու հետևել օրենքի պահանջներին։ Հանրային տրանսպորտից օգտվելիս վճարումը պարտադիր է, և յուրաքանչյուրի պարտքն է կատարել սահմանված կանոնները»,- գրել է Կոստանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում