Փետրվարի 14-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 փետրվար,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ից Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուգեան դահլիճում (Մարշալ Բաղրամյան 40) տեղի կունենա «Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» թեմայով «Գիտուժ» նախաձեռնության երկօրյա համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված է հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտին։ Խոսնակները կքննարկեն Հայաստանի մարտահրավերները և զարգացման տեսլականը, գիտական քաղաքականության ու միջազգայնացման հարցեր։ Երկրորդ օրը նվիրված է ֆորմալ և բնական գիտություններին և տեխնոլոգիային։ Կքննարկվեն այս ոլորտներում ռազմավարական նպատակները և դրանց իրականացման ճանապարհները, ինստիտուտների, համալսարանների և մասնավոր հատվածի դերը, ինչպես նաև պաշտպանական անվտանգության հարցեր։ Համաժողովին հանդես կգան գործադիր և օրենսդիր մարմինների պաշտոնյաներ, գիտական և կրթական կառույցների ղեկավարներ, գիտնականներ, մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ։ ՀՀ ԳԱԱ:  «Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման եւ հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյան, +374 94 87 83 00։ 

Մշակույթ

Ժամը 15:30-ին Գրականության և արվեստի թանգարանում կբացվի 20-րդ դարի սփյուռքահայ անվանի երգահան, խմբավար Բ.Կանաչյանի ծննդյան 140-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը, որին կհաջորդի Բ.Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ համերգային ծրագիրը։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում