ԿԸՀ-ն Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների օրվա նշանակման վերաբերյալ պարզաբանում է տարածել

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանմամբ է հանդես եկել՝ անդրադատռնալով Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրության օրվա նշանակման հարցին: 

««ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը»: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում»:  Հետևապես, Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի փետրվարի 20-ին։ 

ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների և ՀՀ կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվա համադրումից ակնհայտ է դառնում, որ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականի մարտի 30-ին, ինչի մասին ԿԸՀ ներկայացուցիչները հրապարակային բազմիցս հայտարարել են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Նույն հաղորդագրության մեջ նշվում է, որ հանձնաժողովի հունվարի 20-ի որոշմամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները նշանակվել են 2025 թվականի մարտի 30-ին: Նույն որոշմամբ հաստատվել է արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Ընդգծվում է, որ համաձայն վերը նշված ժամանակացույցի՝ թեկնածուների առաջադրման և գրանցման, քարոզարշավի մեկնարկի ու ավարտի և այլ ժամկետները վերաբերելի են նաև Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին: 

 

Հայերեն

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին