Միացյալ Նահանգներ

Չինաստանն ԱՄՆ-ին առաջարկել է հյուրընկալել Թրամփի և Պուտինի հանդիպումը. The Wall Street Journal

1 րոպեի ընթերցում

Չինաստանն ԱՄՆ-ին առաջարկել է հյուրընկալել Թրամփի և Պուտինի հանդիպումը. The Wall Street Journal

Չինաստանն ամերիկյան վարչակազմին ուղարկել է առաջարկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի ղեկավար  Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Պեկինում և Վաշինգտոնում իր աղբյուրներին։

Ըստ նրանց տեղեկատվության՝ չինացի պաշտոնյաները միջնորդների միջոցով Թրամփի թիմին առաջարկել են անցկացնել Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի գագաթնաժողով և աջակցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ջանքերին։ 

Պարբերականը նշում է, որ Պեկինի առաջարկը չի նախատեսում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի մասնակցությունը միջոցառմանը։ Միաժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չի ցանկանում, որ Պեկինի որևէ օգնություն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում վտանգի տակ դնի ռուս-չինական սերտ հարաբերությունները, ընդգծել են The Wall Street Journal-ի աղբյուրները։

Սպիտակ տունը հրաժարվել է հաստատել, որ նման առաջարկ է ստացել Պեկինից։ 

Ըստ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյայի, որի անունը չի նշվում, նախաձեռնությունը «բացարձակապես անկենսունակ է»:

Դոնալդ Թրամփն իր հերթին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավոր վայր է անվանել Սաուդյան Արաբիան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում