Թրամփը և Զելենսկին մանրամասներ են հայտնել իրենց հեռախոսազրույցից

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ վերջինս, ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «խաղաղություն է ցանկանում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։

«Մենք քննարկեցինք պատերազմին առնչվող մի շարք թեմաներ, բայց հիմնականում՝ ուրբաթ օրվա (խմբ.՝ փետրվարի 14-ին) հանդիպումը Մյունխենում, ուր մեկնող պատվիրակությունը կգլխավորեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Լիահույս եմ, որ այդ հանդիպման արդյունքները դրական կլինեն։ Ժամանակն է դադարեցնել այս անհեթեթ պատերազմը, որի ընթացքում տեղի են ունեցել զանգվածային և բոլորովին անհարկի մահ և ավերածություն: Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին», - հավելել է Թրամփը։

Իսկ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Զելենսկին և Թրամփը քննարկել են «խաղաղության հասնելու հնարավորությունները, ինչպես նաև այդ նպատակին հասնելու համար թիմային մակարդակով աշխատելու պատրաստակամությունը»։ ԱՄՆ նախագահն Ուկրաինայի իր պաշտոնակցին նաև հայտնել է ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները։ 

«Ուկրաինայի նախագահը և Միացյալ Նահանգների նախագահը համակարգել են համատեղ քայլերը՝ կասեցնելու ռուսական ագրեսիան և երաշխավորելու հուսալի և կայուն խաղաղություն. նրանք նաև պայմանավորվել են շարունակել իրենց շփումներն ու հանդիպումները», - գրված է մամուլի հաղորդագրության մեջ։

Զելենսկին իր հերթին Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին կիսվել է իր Telegram ալիքում՝ զրույցը որակելով որպես «շատ առարկայական»։ 

«Ես երախտապարտ եմ նախագահին նրա անկեղծ հետաքրքրության համար մեր ընդհանուր հնարավորություններով, նրանով, թե ինչպես կարող ենք միասին աշխատել իրական խաղաղությունն ավելի մոտ դարձնելու համար: Դա երկար զրույց էր։ Մենք քննարկել ենք բազմաթիվ հարցեր՝ դիվանագիտական, ռազմական, տնտեսական», - գրել է նա։ 

Զելենսկիի հետ զրույցից առաջ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ։ 

Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

 

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից