Փետրվարի 13-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

13 փետրվար,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ից Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:40-12:00:

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

ՀՀ նախարարություններ

Ժամը 14:30-ին ՀՀ ԲՏԱ նախարարությունում (Վազգեն Սարգսյան 3/3) տեղի կունենա «Երեխաների առցանց անվտանգությունը երեխաների աչքերով» թեմայով կլոր սեղան-քննարկում: Կլոր սեղան-քննարկումն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի օպերատորների միության կողմից՝ Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համագործակցությամբ: Մասնակիցներն են՝ 10-16 տարեկան երեխաներ, Երևանի և մարզերի տարբեր դպրոցներից։ Մոդերատորներ՝ ՀՀ ԲՏԱ նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյան, Հայաստանի օպերատորների միության տնօրեն, հեռահաղորդակցության միջազգային փորձագետ Քրիստինե Գյոնջյան: Հանդիպման ավարտին տեղի կունենա Խորհրդանշական մանիֆեստի կազմավորում՝ ամբողջացվում և մասնակից երեխաների կողմից ստորագրվում է խորհրդանշական մանիֆեստը՝ ուղղված Կառավարությանը: 010 590 058:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի ֆինանսավորման շուրջ տարածվող տեղեկություններ. միֆեր և իրականություն» թեմայով։ Բանախոսներ՝ մեդիա փորձագետ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյան, Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի նախագահ և հիմնադիր Տիգրան Ամիրյան:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում