Փետրվարի 12-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 փետրվար,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: 

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ից Հայոց ցեղասպանության թանգարանում ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը անցկացնելու է վարժանք՝ «Հրդեհաշիճման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը Հայոց ցեղասպանության թանգարանում» թեմայով: Ըստ սցենարի՝ հրշեջ-փրկարարական ջոկատը թանգարանում իրականացնելու է մարդկանց տարհանում և հրդեհաշիճման աշխատանքներ: Այս վարժանքով պայմանավորված թանգարանի տարածքում կլինեն հրշեջ տեխնիկայի միջոցները (մեքենաներ, կրակմարիչներ և այլն)։ Ի լրումն տեղեկացնում ենք, որ Հայոց ցեղասպանության թանգարանը վաղն աշխատելու է բնականոն աշխատանքային ժամանակացույցով: ՀՑԹԻ, +374 10 39 09 81:

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի, Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանի ասուլիսը։ Թեմա․ փետրվարի 16-ին Երևանում կանցկացվի «Newmag Winterfest 2025. Գրքի և արվեստի փառատոն»-ը։

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի ասուլիսը։ Թեմա․ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիր։

Ժամը 13:00-ին Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Օրվա առիթով Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն /Հրաչյա Ներսիսյան 7, ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն/ կայցելեն տարիներ առաջ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ֆինանսավորմամբ բուժում ստացած երեխաները՝ Թամարան, Հրանտը, Ռոմիկը և Լյուսիյան, նվերներ կբաժանեն այժմ բուժում ստացող փոքրիկներին և կզրուցեն նրանց հետ: +374 99286826:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 10:00-ից փետրվարի 12-13-ը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկի գիտխորհրդի նիստերի դահլիճում (1-ին օր), ապա ԵՊՀ գրադարանի մասնաշենքի 2-րդ հարկի Շումանի անվան դահլիճում (2-րդ օր) տեղի կունենա «Erasmus+» «eCAMPUS» «Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում. ԷլԿԱՄՊՈՒՍ» նախագծի մեկնարկային համաժողովը: Հեռ․ 094 52 52 65, 060 71 01 03

Ժամը 11:00-ին ԵՊԲՀ «Հերացի» վերլուծական կենտրոնի դահլիճում (Աբովյան 50/5, մուտքը՝ Աբովյան փողոցից) կկայանա «Մանկական հոգեկան և ֆիզիկական առողջություն. տրավմատիզմ, կանխարգելում» թեմայով մամուլի ասուլիս: Արդի թեմայի շուրջ մասնագիտական տեսակետներ կներկայացնեն և հարցերին կպատասխանեն բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե Թաթարյանը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի  Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանը, համաճարակաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանը: 

Մշակույթ

Ժամը 12:00-ին Հայաստանի ազգային գրադարանում (Տերյան 72) Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված «Ձիապատկերի խորհրդաբանության իմաստային հոսքերը Հրանտ Մաթևոսյանի պատմվածքներում» թեմայով դասախոսություն կկարդա ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի դոցենտ, բգթ Արմենուհի Արզումանյանը: 

Ժամը 14:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում, Հրանտ Մաթեւոսյանի շիրմի մոտ՝ Հարգանքի տուրք Հրանտ Մաթեւոսյանին, որին կհաջորդի մաթևոսյանական «Ես տեր եմ իմ ժամանակին» գրվածքի ընթերցումը։

Ժամը 16:00-ին Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տան ցուցասրահում՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում կկայանա «Տերը» մուլտիմեդիա ցուցահանդեսի բացումը: 

Ժամը 18:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում /մուտքը՝ Արամի փողոցից/ կկայանա «Սամվել Ղազարյան. Արարման ուղին» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 75-ամյակին: Հոբելյանական ցուցահանդեսը ընդգրկում է 70-ից ավելի քանդակ և գրաֆիկակական աշխատանք։ Ցուցահանդեսի համադրող՝ Մարիամ Դավթյան:

Հայերեն Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres