1 րոպեի ընթերցում
Հայաստանի Ազգային ժողովում փետրվարի 11-ին մեկնարկեց հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 8 հարց։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ն կքննարկի նաև Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկույցով հանդես կգա նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթաց սկսելու մասին նախագծին ավելի վաղ հավանություն էր տվել ՀՀ կառավարությունը։
Օրակարգում են նաև «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը։
Խորհրդարանը կքննարկի երկրորդ ընթերցմամբ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։
Ժամը 16:30-ին պատգամավորները հանդես կգան հայտարարություններով։
Փետրվարի 11-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։