Փետրվարի 11-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 փետրվար,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: 

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Երեւանի քաղաքապետարանում գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստը: Կից՝ օրակարգի հղումը. https://www.yerevan.am/hy/announcement/haytararowt-yown-450/ 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա լայնածավալ բիզնես համաժողով՝ ՀՀ բիզնես ոլորտի 100-ից ավել ներկայացուցիչների, շահագրգիռ կողմերի և այլ կառույցների մասնակցությամբ։ IBRS-ը (Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ) կներկայացնի իր աջակցման ծրագրերը՝ ուղղված հայկական բիզնեսի պաշտպանությանը, զարգացմանը և միջազգային շուկաներում մրցունակության բարձրացմանը։ IBRS Council, +374 99 111 331:

Ժամը 14:00-ին «Դաբլթրի բայ Հիլթն» հյուրանոցի «Միլանո» սրահում (Գրիգոր Լուսավորիչ 4/2) Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպությունը կհրապարակի 2024 թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ): Այն աշխարհում առավել գործածվող ցուցանիշն է, որը գնահատում և դասակարգում է պետություններն՝ ըստ դրանցում կոռուպցիայի մակարդակի՝ հիմք ունենալով փորձագետների և գործարար ոլորտի ներկայացուցիչների ընկալումները: 

Մշակույթ

Ժամը 14:00-ին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում (Աբովյան 51/1) «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը կազմակերպել է մի շարք  միջոցառումներ՝ նվիրված մեծանուն արձակագրի հոբելյանին: Կներկայացվի «Ինքնանկարի փորձ» խորագրով ցուցադրությունը: ԿԳՄՍՆ :

Ժամը 19:30-ին Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում Հրանտ Մաթեւոսյանի տան պատշգամբից (Պուշկինի փ., Ժուռնալիստների միության շենք) կկայանա արտապատկերում /պրոյեկցիոն ինստալացիա/ արհեստական բանականությամբ։ Արհեստական բանականությամբ ստեղծված արտապատկերման /պրոյեկցիոն ինստալացիայի/ միջոցով Հրանտ Մաթևոսյանի պատշգամբից հանրությանը «ներկայանալու» է ինքը՝ հանճարեղ գրողը, ասելու՝ «Ես տեր եմ իմ ժամանակին», որին հաջորդելու են մաթեւոսյանական ընթերցումներ։ ԿԳՄՍՆ: 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում