Փետրվարի 7-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 փետրվար,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 13:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքային քննարկում՝ ՓՄՁ-ներին առնչվող հարկային փոփոխությունների վերաբերյալ:

ՀՀ նախարարություններ

Ժամը 10:00-ին ՀՀ էկոնոմկիայի նախարարության կոլեգիալ դահլիճում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ կազմակերպվում է մամուլի ասուլիս։ +374 99411111:

Պետական կառույցներ

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանի, Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի գործադիր տնօրեն Տիգրան Ղազարյանի ասուլիսը։ Թեմա. Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի 2025-ի ծրագրերը, բիզնես կապերի հզորացման, ներդրումների ներգրավման հնարավորությունները։ 

 

Ժամը 17:00-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում (Հանրապետության 37, մուտքը Մելիք-Ադամյան փողոցից, 1 հարկ) տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին կներկայացվեն ԲՏԱՆ կազմակերպվող ծրագրերը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները կներկայացնեն՝ ●  «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը, ●  Գործող կրթական և դրամաշնորհային ծրագրերը, ●  «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքից բխող արտոնությունները և աջակցման ուղղությունները: 010 590058 ։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 14:00-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի ‹‹Տուշպա›› սրահում (Ամիրյան 2) Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան «Միասին» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում են «Բռնի տեղահանված անձանց կարողությունների հզորացումը աշկերտության միջոցով» թեմայով քննարկում: Ողջույնի խոսքով ելույթ կունենան ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (ենթակա է հաստատման), ՄԱԿ-ի մշտական համակարգողը (ենթակա է հաստատման), «Միասին» հիմնադրամի հիմնադիր նախագահը, ԱՄԿ ազգային համակարգող (ենթակա է հաստատման), Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը (ենթակա է հաստատման)։ Ժամը 14։30-15։00-ը փորձագիտական վերլուծություններով ելույթ կունենան Աշկերտության գլոբալ ցանց՝ Քեթրին Ռոուենը, Աշկերտության գլոբալ ցանց՝ Քրիստինա Գուեկոն, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբան Աննա Բարիկյանը։

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը» թեմայով։ Բանախոսներ՝ Կանանց աջակցման կենտրոնի քաղաքացիական գործերով փաստաբան Հասմիկ Փախանյան, Կանանց աջակցման կենտրոնի քրեական գործերով փաստաբան Զարուհի Մեջլումյան, «Փինք Արմենիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյան:

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում