Ամերիկյան ինդեքսներն աճել են - 04/02/25

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ֆոնդային բորսաների փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 44556.04 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.72%-ով և կազմել 6037.88 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.35%-ով և կազմել 19654.02 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Հայերեն English Русский

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներից են

Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում. ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր