Մենք պետք է մեր հարևանների միջավայրում ապրելու հնարավորություն ունենանք՝ առանց արտաքին օգնության և միջամտության. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության հարատևությունը հնարավոր կլինի ապահովել այն դեպքում, երբ կստեղծվի մի իրավիճակ, երբ Հայաստանը իր հարևանների միջավայրում կկարողանա ապրել առանց արտաքին օգնության և միջամտության։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ 

Վարչապետը հայտարարել է, որ բավականին երկար ժամանակ ՀՀ իշխանությունները իրենց առջև դրել են Հայաստանի հարատևության ապահովման հարցը։ «Իմ գնահատմամբ՝ մենք դա կանենք, եթե կարողանանք ստեղծել մի իրավիճակ, որ մենք մեր տարածաշրջանում, մեր հարևանների միջավայրում կկարողանան ապրել առանց արտաքին օգնության։ Սա չի նշանակում, որ մենք տարբեր դաշինքներ, համագործակցություններ ամենատարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ չպետք է ունենանք։ Խոսքը դրա մասին չէ, խոսքը նրա մասին է, որ մենք պետք է խնդիր դնենք մեր տարածաշրջանում ունենալ ապրելու հնարավորություն առանց արտաքին օգնության և առանց արտաքին միջամտության։ Դրա համար մեր ընկալումն այն է, որ մենք պետք է ինքներս մեզ ընկալենք որպես մեր խնդիրների լուծման առաջին գործոն։  Երբ մենք խնդիր ենք ունենում մեր տարածաշրջանում, սովորաբար մեր միջին վիճակագրական արձագանքն այն է, որ դիմենք այստեղ, դիմենք այնտեղ, դիմենք  արտատարածաշրջանային ինչ-որ գործոնի։ Սա ուրիշի մասին չէ, սա մեր մասին է, ընդ որում, հասկանալի է, թե ինչու ենք մենք այսպես վարվել, բայց, անկախ դրանից, կարծում եմ, որ մենք պետք է մեր դիտանկյունը փոխենք և ասենք, որ եթե մենք խնդիր ունենք մեր տարածաշրջանում, մենք ինքներս մեզ պետք է առաջինն ընկալենք որպես այդ խնդրի լուծման սուբյեկտ, և մեր առաջին ռեակցիան չպետք է լինի, թե որտեղ կա մի ուժ, որ մենք կարող ենք գնալ դիմել, որպեսզի այդ խնդիրը լուծվի»,- ասել է Փաշինյանը։ 

Հայերեն العربية English فارسی Français Русский 中文

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին