Փետրվարի 4-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

04 փետրվար,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 214 դահլիճում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի: 

Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 114 դահլիճում կկայանա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանի, ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կլինիկական ուռուցքաբան Նաիրա Ջանոյանի ասուլիսը։ Թեմա. փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է. հիվանդության տարածվածությունն ու կանխարգելիչ ծրագրերը։

Ժամը 13:50-ին ՀՀ կենտրոնական բանկում կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:00-ին: Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: ՀՀ ԿԲ, 59 25 92 (ներքին 0702):

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ձմեռային զորակոչի ընթացքում»։ Բանախոսներ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտպանության ու անվտանգության ոլորտի քաղաքականության մասնագետ Անուշ Պետրոսյան, զինծառայողների խնդիրներով զբաղվող փաստաբան Հայարփի Սարգսյան:

Ժամը 13:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Խոսքի ազատությունը Հայաստանում. ի՞նչ է բացահայտում Ղարիբ Բաբայանի գործը» թեմայով։ Բանախոսներ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյան: Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի դասախոս, «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ ղեկավար Ղարիբ Բաբայանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ատելություն, թշնամանք հրահրելու նպատակով նյութեր տարածելու հոդվածով: Ղարիբ Բաբայանը ձերբակալվել էր իրանաբնակ ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութի տարածումից մեկ օր անց։ 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում