Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին՝ տրանսպորտային ոլորտում իրականացվող փոփոխություններին աջակցելու համար

2 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին՝ տրանսպորտային ոլորտում կատարվող փոփոխություններին աջակցելու համար։

«Սիրելի երևանցիներ, շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորիդ։ Այն մարդկանցից, որոնք ինտենսիվ օգտվում են տրանսպորտից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրա համար, որ Երևանի քաղաքապետարանի վարած քաղաքականությանն աջակցում եք, որովհետև իրապես այս նոր միասնական տոմսային համակարգին անցումը բարդ ճանապարհ էր և բավականին բարդ փուլերով ենք անցել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ նոր համակարգի հիմնական նպատակը որակյալ և հարմարավետ հասարակական տրանսպորտի ապահովումն է, ինչը թույլ կտա քաղաքացիներին տեղափոխվել ավելի բարեկարգ ու կարգավորված պայմաններում։

«Միասնական տոմսային համակարգի ներդրումը առաջին հերթին Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում, որպեսզի մենք շարունակաբար կարողանանք քաղաքացիներին տեղափոխել որակյալ տրանսպորտով։ Շնորհակալ եմ ձեր աջակցության համար։ 
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել վարորդներին իրենց համբերատարության համար։ Կարծում եմ, որ այս ընթացքը նույնպես շատ կարևոր էր փոփոխությունների տեսանկյունից»,-ասաց քաղաքապետը։

 

Հայերեն العربية Español

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով