Վարչապետն անդրադարձել է Մեղրին ԼՂ-ով փոխանակելու բանակցությունների մասին ԱՄՆ պետքարտուղարության գաղտնազերծած փաստաթղթերին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած ռեպորտաժին, որում ներկայացվում են ԱՄՆ պետդեպարտամենտի գաղնազերծած փաստաթղթեր այն մասին, որ 1990-ական թվականների վերջերին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններ են ընթացել Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու շուրջ։ 

Հունվարի 31-ի ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հենց այդ ռեպորտաժում ներկայացվող փաստերի մասին է եղել վերջերս իր արած գրառումը, որն էլ Հայաստանի երեք նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու առիթ է դարձել։   

Վարչապետ Փաշինյանը հրապարակված ռեպորտաժից մի հատված մեջբերեց․ «Փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է, որ Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից, և ոչ թե լուծել, այլ էլ ավելի խճճել խնդիրը։ Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է պանդորայի արկղը բացելուն․ Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների»։ 

Վարչապետի դիտակմամբ՝ այս մեջբերումն այն մասին է, որ 1999 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահողն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի առանց սահմանների փոփոխության։  

«Սա այն է, ինչ ես ասում էի․ այն գրառումը, որը ես արեցի, և որից հետո եղան մեկնաբանություններ, որոնց ես արձագանքեցի բանավեճի հրավերով, այդ գրառումը սրա մասին էր։ Եթե դուք (խմբ․ Հայաստանի նախկին նախագահները) ասում եք, որ Ղարաբաղը չեք ճանաչել Ադրբեջանի կազմում, ապա ինչո՞ւ եք Հայաստանի ինքնիշխան մասը տալիս Ադրբեջանին, որ  Ղարաբաղը վերցնեք»,-նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ դիվանագիտական այդ փաստաթղթերի հրապարակումը փակեց այդ թեման։ «Հիմա ես նույնիսկ կարող եմ ասել, որ արդեն բանավեճի չեմ հրավիրում ՀՀ երեք նախկին նախագահներին, որովհետև էլ բանավիճելու բան այլևս չկա։ Հրապարակված փաստաթղթերը բանավեճը դարձրին անիմաստ»,-եզրափակեց ՀՀ վարչապետը։ 

Հայերեն English 中文

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը