Հունվարի 31-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

31 հունվար,  2025            

ՀՀ կառավարություն

Ժամը 10:45-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով։ 

ՀՀ նախարարություններ

Ժամը 13:00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում /Վազգեն Սարգսյան 3, 2-րդ մասնաշենք, 8-րդ հարկ/ տեղի կունենա ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, բուհերի ղեկավարներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ: Ներկայանալ լրագրողական բեյջով և անձը հաստատող փաստաթղթով:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում հետևյալ փոփոխություններ են. ուղևորության մեկ տոմս (ֆիզիկական կամ էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում)՝ 150 ՀՀ դրամ, անսահմանափակ փաթեթների երկարացում. 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ՝ անսահմանափակ երթևեկություն ապահովող փաթեթներ գնելու դեպքում յուրաքանչյուր փաթեթին կտրամադրվի լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն։ Փաթեթները կարող եք ձեռք բերել transport.yerevan.am կայքի միջոցով:

Մշակույթ

Ժամը 14:00-ին Ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի 2-րդ հարկի օղակաձեւ սրահում /Տերյան 72/ կկայանա Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հանրային բանախոսություն՝ կներկայացնի «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ նախագահ Առուշան Հակոբյանը:  

Հայերեն Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres