Հունվարի 30-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 հունվար,  2025            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

ՀՀ նախարարություններ

Ժամը 09:00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (Կառավարական տուն 2, 2-րդ մասնաշենք, 8-րդ հարկ) նախարար Ժաննա Անդրեասյանը կհանդիպի աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք մասնագիտական հանդիպումներ և քննարկումներ ակադեմիական համայնքի հետ: ՀՀ ԿԳՄՍՆ 

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԳՆ-ում հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, նաև լրագրողները: Դավիթ, Հայկ Մանուկյան, Հայկ Բադալյան, Հովհաննես Մկրտչյան: Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2025թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում: ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե առաջ: 

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Արցախյան քաղհասարակության համախմբման դերն առկա խնդիրների լուծման գործում» թեմայով։ Բանախոսներ՝ «Հանուն Արցախի միավորման» ներկայացուցիչներ՝ «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյան, «Արցախի երիտասարդական թև» ՀԿ նախագահ Նժդեհ Իսկանդարյան, «Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական ՀԿ նախագահ Արտակ Մկրտչյան, «Նախնյաց հետքերով» մշակութային ՀԿ նախագահ Սաիդա Պողոսյան:

Մշակույթ

Ժամը 19:00-ին «Զանգակ» գրատանը (Աբովյան 7) տեղի կունենա «Ոչ մի շաբաթ առանց Իսահակյանի» գրքի շնորհանդեսը: Սիրով կսպասենք «Զանգակ» գրատան Աբովյան 7 մասնաճյուղում՝ վայելելու բանաստեղծի սիրած շիրակյան խոտաբույսերով թեյն ու միասին բացահայտելու Վարպետի կյանքի ան­հայտ դրվագ­ները։ Երեկոյի ընթացքում կլսենք Իսահակյանի տողերի հիման վրա գրված հայտնի ու սիրելի երգեր Անի Խառատյանի կատարմամբ։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում