Հայաստանում հսկողության ենթակա նյութերի ցանկում կավելանան նոր տեսակի սինթետիկ թմրամիջոցներ

2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է նոր կարգավորումներ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակից։

Կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ առաջարկվում է լրացումներ կատարել՝ հսկողության ենթակա նյութերի ցանկում ավելացնելով նոր տեսակի սինթետիկ թմրամիջոցներ։ Դրանք միջազգային փորձով արդեն իսկ ճանաչվել են որպես վտանգավոր և լայնորեն կիրառվում են անօրինական շրջանառության մեջ։

Նոր հավելվածի համաձայն՝ ցանկում ներառվելու են հետևյալ նյութերը․ MDMB(N)-018 (մեթիլ 3,3-դիմեթիլ-2-[(1-պենտիլինդազոլ-3-կարբոնիլ) ամինո]բուտանոատ), MMBA(N)-018 (N-(1-կարբամոյիլ-2,2-դիմեթիլպրոպ-1-իլ)-1-պենտիլ-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ)։

Փոփոխությունների նպատակն է կանխարգելել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ՀՀ տարածքում, համակարգել վերահսկողությունը միջազգային չափանիշներին համապատասխան, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի զսպման մեխանիզմները դարձնել ավելի խիստ

Այս նախագիծը համահունչ է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025 թվականի ռազմավարությանը, որի նպատակն է Հայաստանում նվազեցնել թմրանյութերի սպառման և շրջանառության մակարդակը։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան