Հայաստան

E-draft հարթակում նախատեսվում են փոփոխություններ հանրային քննարկումների գործընթացը բարելավելու համար

2 րոպեի ընթերցում

E-draft հարթակում նախատեսվում են փոփոխություններ հանրային քննարկումների գործընթացը բարելավելու համար

Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ կատարել հանրային քննարկումների կազմակերպման կարգում, որոնք կնպաստեն ավելի թափանցիկ և հասանելի գործընթացի ապահովմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի և նախագծերի միասնական հարթակում։ 

Ըստ նախագծի՝ փոփոխությունները կներառեն հետևյալ հիմնական դրույթները. E-draft իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվող նախագծերի դեպքում նշվելու են նաև նրանց առնչվող այլ նախագծերը՝ ապահովելով ավելի ամբողջական պատկերացում։ 

Հանրային քննարկում իրականացնող մարմինները պարտավորվելու են մշտապես թարմացնել իրենց կողմից տեղադրված նախագծերի կարգավիճակն ու պատասխանատու անձանց տվյալները։ 

Նախատեսվում է, որ որոշ նախագծեր նախապես կհայտարարվեն հասարակությանը, նույնիսկ մշակման փուլում, ինչը թույլ կտա ավելի վաղ ներգրավել հանրությանը։ 

Ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են գրանցվել e-draft հարթակում՝ նշելով իրենց հիմնական տվյալները, ինչպես նաև ներկայացնել առաջարկներ ոչ միայն ամբողջ նախագծի, այլ նաև առանձին դրույթների մակարդակում։ 

Օգտատերերին հնարավորություն կտրվի «հավանել» կամ «չհավանել» իրենց առաջարկների վերաբերյալ ստացված պատասխանները, իսկ առավել ակտիվ մասնակիցները կստանան միավորներ, որոնք կարտացոլվեն աստղային գնահատման տեսքով։ 

Նախագծի հեղինակը պարտավորվելու է պատասխանել միասնական կայքում անպատասխան մնացած առաջարկներին՝ ստանալով հիշեցումներ ադմինիստրատորից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում