Ամերիկյան ինդեքսներն աճել են - 28/01/25

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ֆոնդային բորսաների հունվարի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.31%-ով և կազմել 44850.35 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.92%-ով և կազմել 6067.70 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.03%-ով և կազմել 19733.59 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Հայերեն English Русский

Իսրայելական բանակը հայտնել է Լիբանանի հարավում իր մեկ զինվորի մահվան և ևս յոթ զինվորի վիրավորման մասին

Նոր կարգավորման համաձայն՝ էներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկուն

Քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը

Արմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռ

Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը կոչ է արել արդիականացնել ՄԱԿ-ը և այն ավելի արդյունավետ դարձնել

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

Հունիսի 19-ի միջոցառումների անոնս