Հունվարի 29-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա AMADEE24 Մարսի անալոգային գիտական առաքելություն Հայաստանի ղեկավար, Հայկական տիեզարական ֆորումի հիմնադիր Հայկ Ասլանյանի, AMADEE24 Հայաստան, Անալոգ տիեզարագնացների սննադաբան և մարզումների պատասխանատու Հովհաննես Ավագյանի ասուլիսը։ Թեմա․ AMADEE 24 Մարսի անալոգ հետազոտության արդյունքները, 2025-ի հոկտեմբերին կայանալիք Worlds biggest analog-ին Հայաստանի մասնակցությունը։

ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի ասուլիսը։ 

Թեմա․ Սահմանվել են զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 16:00-ին կկայանա առցանց հանդիպում: Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը Շվեդիայի կողմից ֆինանսավորվող, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում զանգվածային լրատվության միջոցների և քաղ.հասարակության կազմակերպությունների համար սկսում է կարողությունների զարգացման աշխատարան «Բարելավելով թափոնների կառավարումը Հայաստանում. արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը և դրա ներդրումը» խորագրով: Աշխատարանը ներառում է առցանց քննարկում, երկօրյա դասընթաց Աղվերանում և հանրային իրազեկման մրցույթ, որի արդյունքում ընտրված լավագույն աշխատանքների հեղինակները կմեկնեն Սերբիա՝ ուսումնասիրելու երկրի թափոնների կառավարման հաջողված փորձը: Աշխատարանը կմեկնարկի հունվարի 29-ին, ժամը 16:00-ին կայանալիք առցանց հանդիպումով: ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, հեռ. (+374 011) 818-559: 

Հայերեն Русский

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր

Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը

Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի  տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին

Ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել հայ-վրացական հարաբերություններին. Փաշինյանի և Կոբախիձեի հայտարարություններն ամբողջությամբ

ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի

Ընթանում է Հայաստանում «Էրասմուս+» գրասենյակի կառավարման համար նոր կազմակերպության ընտրության գործընթացը