Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործը ուղարկվել է դատարան

2 րոպեի ընթերցում

ՀՀ Զինված ուժերի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են նրա պաշտպաններ Վարազդատ Հարությունյանն ու Արմեն Անդրիկյանը։

Պաշտպանական կողմը հայտարարում է, որ նախաքննության ավարտը ևս մեկ անգամ փաստում է, որ Տիրան Խաչատրյանի կալանավորումն ապօրինի է եղել։ Կալանքի հիմքում նշված էր ակտիվ քննչական գործողությունների անհրաժեշտությունը, սակայն փաստացի, առանց այդ գործողությունների իրականացում՝ գործն ուղարկվել է դատարան ընդամենը 20 օր անց։

ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, Հարավային խմբավորման հրամանատարի կարգավիճակում, նա չի ստեղծել լիարժեք կառավարման կետ և բավարար միջոցառումներ չի իրականացրել մարտական գործողությունների կառավարման համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։ Մասնավորապես, նշվում է, որ հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից՝ անխոչընդոտ կերպով տիրանալով ռազմավարական բարձունքներին և պաշտպանական բնագծերին։

Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։ Նա կալանավորվել է 2025 թվականի հունվարի 5-ին։

 

Հայերեն Русский

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին