Հունվարի 27-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 հունվար, 2025 

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա փաստաբան Անի Դավթյանի, «Ֆոտոլուր»-ի տնօրեն Մելիք Բաղդասարյանի ասուլիսը։

Թեմա. հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրներ․ դատարանը բավարարել է «Ֆոտոլուր»-ի հայցը։

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա հուշագրի ստորագրություն՝ գործակալության և Կոտլերի՝ Հայաստանի մասին տպագրվելիք գրքի ներկայացուցչի միջև։ 

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։ Թեմա. 2024 թվականի տարեկան զեկույցը՝ ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Ժամը 12:00-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստերի դահլիճում (Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ) տեղի կունենա ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի 2024 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Ներկայանալ լրագրողի վկայականով։ +374 60 830 840:

Ժամը 14:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը։ Այն նվիրված է Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 85-ին ամյակին։ Մենագրությունը հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ ՀՀ ԳԱԱ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ 

Ժամը 12:00-ին Երևանի Վահագն Դավթյանի անվան այգում՝ պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձան տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի ամբողջական ազատագրման 81-րդ տարեդարձին։ Պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ կդրվեն ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին։ Արարողությանը ներկա կլինեն ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Ռոսսոտրուդնիչեստվո, +374 41 14 00 14:

Ժամը 14:00-ին «Ռամադա» հյուրանոցի «Secret Yard» ռեստորանում (Փ.Բուզանդ 17) կկայանա «ProFood Armenia 2025»-ի մամուլի ասուլիսը: Հրավիրում ենք մասնակցելու «ProFood Armenia 2025» մամուլի ասուլիսին՝ տարածաշրջանի ամենամեծ միջազգային F&B իրադարձությանը, որը կայանալու է ապրիլի 25-27-ը՝ Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս բացառիկ իրադարձությունը կհավաքի առաջատար մասնագետների, խոհարարների և ոլորտի փորձագետների՝ հյուրընկալության ու հանրային սննդի ոլորտում նորարարությունների ցուցադրության համար։ Միջոցառման ծրագիրը ներառում է. ցուցահանդես-էքսպո, վարպետաց դասեր, բար և խոհանոցային շոուներ, ProChef Armenia մրցույթը, բիզնես խորհրդատվության հարթակ։ +37495130988:

Ժամը 19:30-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի կարմիր դահլիճում (վերելակով երկրորդ հարկ) «Big Mind» ուսումնական կենտրոնը հրավիրում է մասնակցելու Արցախից բռնի տեղահանված անձանց համար կազմակերպված «Անգլերենի ուսուցում և աշխատանքային հմտությունների զարգացում» ծրագրի հավաստագրերի հանձնման արարողությանը։ Միջոցառման նպատակը՝ տոնել ծրագրի հաջող ավարտը և ընդգծել դրա կարևորությունը՝ Արցախից բռնի տեղահանված անձանց լեզվական և մասնագիտական հմտությունների զարգացման գործում, ինչը նպաստում է նրանց ինտեգրմանը և կյանքի որակի բարելավմանը։ 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում