Ռուսաստան

Ռուսաստանի ու Կատարի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ու Կատարի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում Կատարի ԱԳ նախարար Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը և այն կայունացնելու ջանքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության մամուլի ​​ծառայությունը։

«Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակին։ Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները աջակցություն են հայտնել այդ երկրի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում։ Կողմերն ընդգծել են միջազգային լայն աջակցության կարևորությունը՝ Սիրիայում իրավիճակի արագ կայունացմանը և դրա վերականգնմանը համապարփակ հետհակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում՝ ի շահ բոլոր սիրիացիների՝ անկախ նրանց քաղաքական համոզմունքներից և էթնո-դավանական պատկանելությունից»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նախարարությունից հավելել են, որ զրույցի ընթացքում դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև երկկողմ թեմաներին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում