Վարչապետը ներկայացրեց ՀՀ կառավարության՝ աշխարհի առաջատար կառավարություններին զիջելու և դանդաղ աշխատելու պատճառները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի մի խումբ հայ ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրեց, թե Հայաստանի կառավարությունն ինչով է զիջում աշխարհի լավագույն կառավարություններին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն ընդունեց և անհերքելի համարեց քննադատությունը, որ ՀՀ կառավարությունը դանդաղ է աշխատում, ծրագրերը դանդաղ են առաջ ընթանում: Սակայն, ըստ ՀՀ վարչապետի՝ աշխարհի բոլոր կառավարություններն են դանդաղ աշխատում:

«Հայաստանի կառավարությունը աշխարհի լավագույն կառավարություններից ավելի դանդաղ է աշխատում մի պարզ պատճառով, որ երկու պարամետրով զիջում է բոլոր լավագույն կառավարություններին. առաջինը՝ կադրերի պրոֆեսիոնալիզմի հարցում ենք զիջում լավագույն կառավարություններին: Երկրորդը՝ աշխարհի բոլոր առաջատար կառավարություններին զիջում ենք աշխատանքի վարձատրության չափով: 

Իսկ ինչո՞ւ ենք պրոֆեսիոնալության մակարդակով զիջում, որովհետև Հայաստանում կրթության մակարդակն այնպիսին չէ, որ կարողանա պետության համար պատրաստել արժանի պրոֆեսիոնալության կադրեր: Իսկ նրանց, որոնք արժանի պրոֆեսիոնալություն ունեն, շատ դժվար է համոզել, որ գան 200, 300,400, նույնիսկ 500 հազար դրամով աշխատեն, եթե իրենք կարող են մասնավոր հատվածում դրանից 10 անգամ ավելի աշխատավարձ ստանալ»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա հայրենասիրության խնդիր չէ, շատերն, օրինակ, իրենց կրթության համար վարկ են վերցրել, տուն են վաճառել:

Վարչապետը նաև նկատեց՝ եթե Կառավարությունը որոշի պաշտոնյաների աշխատավարձը բարձրացրել, ժողովրդի շրջանում դժգոհության ալիք կբարձրանա: 

Հայերեն English Русский

Հունգարիայի վարչապետն իր «լիարժեք համերաշխությունն» է հայտնել Ուկրաինային

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-16/10/26

Ասիական ինդեքսներ - 16/10/26

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցում այրվող լցանավի մասին

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները

COP 17-ի շրջանակում հայտարարվել է կենսաբազմազանության պահպանության համար 500 միլիոն դոլարի հատկացման մասին

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ բուլղարական սնունդն ու գինին զբոսաշրջության աճի առանցքային գործոններ են. BTA