Հունվարի 25-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 հունվար,  2025            

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 10:00-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական ​​մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնում /Ալեք Մանուկյան 13, 4-րդ հարկ, 410 սենյակ/ կկայանա «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանի նախաձեռնությամբ և համալսարանի աջակցությամբ կազմակերպված «Ռուսաց լեզուն որպես օտար լեզու. տեսական և գործնական հիմունքներ» ռուսերենի ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Ալֆա-Դիալոգ» լրացուցիչ մասնագիտական կրթության կենտրոնի, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի, Ի.ն.Ուլյանովի անվան Ուլյանովսկի պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները և ՀՀ մշակույթի նշանավոր գործիչներ:  +374 33 822189:

Մշակույթ

Ժամը 12:00-ին սահմանամերձ Ակունք գյուղում /Գեղարքունիքի մարզ/ հանդիսավոր կերպով կբացվի նոր գրադարան, որը կապահովի համայնքի բնակիչներին կրթական և մշակութային զարգացման նոր հնարավորություններով։ Նոր գրադարանն ունի 6000 և ավելի գրքեր, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ։ Գրադարանում կատարված վերանորոգման և կահավորման աշխատանքները իրականացվել են «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի և Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեանի եւ Ազգային Առաջնորդարանի աջակցությամբ: Մեդիա ներկայացուցիչներին, որոնք ցանկություն ունեն լուսաբանել բացման արարողությունը, խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 055-23-10-92 և 095-44-44-20: 

Ժամը 15:00-ին Հայաստանի պատմության թանգարանում հնագետ, Անիի պեղումների մասնակից Աշխարհբեկ Քալանթարի 140-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ կկայանա «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի «Քալանթարը՝ հայագիտության երախտավոր» խորագիրը կրող բանախոսությունը։ Բանախոսությունը կվարի պ.գ.թ. Կարեն Բայրամյանը, ով կներկայացնի վիմագրերի առաջին ուսումնասիրող, Անիի 13-րդ արշավախմբի ղեկավար Աշխարհբեկ Քալանթարի կյանքն ու գործունեությունը։ 

Ժամը 16:00-ին Ժամանակակից արվեստի թանգարանը և «Պիվկա» ժամանակակից արվեստի կենտրոնը (Սլովենիա) հրավիրում են ներկա գտնվելու Բագրատ Արազյանի "Frontier" նախագծի բացմանը: +374 10 539637:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում