ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը կընդգրկվի խորհրդարանի օրակարգ՝ փետրվարի 11-14-ի նստաշրջանի ընթացքում։ 

Քննարկմանը ներկա գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ չեն մասնակցում քվեարկությանը։   

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский 中文